Uncategorized

Մոլորված Ամանորը

Տարեմուտ էր: Հին տարին գիտեր, որ պետք է հեռանա, գահընկեց լինի: Իսկ Նոր տարին գալիս էր՝ գոտևորելելով ողջ երկրագունդը:Բայց, արի ու տես, որ նա չէր գտնում իր թագավորությունը:Որոշեց ուղևորվել դեպի հյուսիս, հետո՝ ավելի հյուսիս:Նա արդեն քիչ էր մնում կորցներ իր հույսը… Երկար փնտրտուքից հետո,հայտ- նըվեց Լապլանդիայում,որտեղ ամենուրեք եռուզեռ էր: Զարդարված էին բոլոր եղևնիները՝ սարերում ու լեռներում՝ գույնզգույն լույսերով, բազում զարդարանքներով,անհամար նվերներով: Շուրջ բոլորը առատ ձյուն էր, խիստ ցուրտ էր,Հյուսիսային եղջերուները լծվում էին անթիվ սահնակներին: Չէ՞ որ այդպես լինում է միայն Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ և այն էլ միայն Լապլանդիայում: Մարդիկ պարում և ուրախանում էին, ամենուրեք ցնծություն էր: Միթե՞ ուրիշ տեղ կարող էր լինել այն, ինչ այդքան երկար փնտրում էր մեր Ամանորը…
Մարդկանց հետ պարում էր նաև 2016 թվականը: 2017ը նույնպես սկսեց պարել և ուրախանալ: Պարից հետո տարիները սկսեցին իրար հետ զրուցել: Զրույցը շատ երկարեց: 2016ը պատմեց, թե ինչ լավ ու վատ բաներ են եղել իր թագավորության օրոք տարբեր երկրներում և մաղթեց, որ 2017թվականը լինի առաջինը՝ խաղաղության տարի: Երբ ժամը եկավ, թագավորության բանալիները նախորդ տարին հանձնեց 2017ին և անցավ հիշողությունների գիրկը:Միաժամանակ Նոր տարին նստեց իր գահին և հնչեցին գլխավոր եկեղեցու 12 զանգերը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s