Բնագիտություն

Դդում

Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 պատճառ դդում ուտելու համար: 
Inch-klini-ethe-amen-or-ddum-ogtagortcekh-2
1.      Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Դրանք հարուստ են C, B1, B2 վիտամիններով, բետա-կարոտինով, պանտոտենաթթվով, նիկոտինաթթվով, ֆրուկտոզայով և մի շարք հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Սա նշանակում է, որ երբեմն դեղատնային վիտամինների փոխարեն կարելի է օգտագործել դրանց շատ ավելի համեղ տարբերակը՝ դդումները:

2.      Հաշվի առնելով դդմի թույլ միզամուղ ու լուծողական հատկությունները՝ կարելի է ասել, որ այն բարելավում է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը, ուստի դդմի յուղը կարելի է օգտագործել աղցանների մեջ ձիթապտղի յուղի փոխարեն:

3.      Դդումն ամրապնդում է իմունային համակարգն ու մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Բացի այդ, բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:

4.      Դդմի պտղամիսը գրեթե 90%-ով բաղկացած է ջրից, մանրաթելերից ու մի փոքր սախարոիդներից, ուստի այն, իր ցածր էներգետիկ արժեքի շնորհիվ, դարձել է բազմաթիվ դիետաների անբաժանելի մասնիկը: Բացի այդ, դդմի առավելություններից մեկն էլ այն է, որ այն բացարձակապես զուրկ է խոլեստերինից:

5.      Ալկալոիդային հանքային աղերի պարունակության շնորհիվ՝ դդմի պտղամիսը չեզոքացնում է ստամոքային թթվի ավելցուկը և նրբորեն պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը: Սա է պատճառը, որ դդումը (հատկապես կաթի հետ խառնած) խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսային թթվի ավելցուկի, այրոցի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի դեպքում:

Leave a comment