Uncategorized

Մրցույթ-վիկտորիանայի առաջին փուլ

Մրցույթի առաջին փուլը անցավ մեր դպրոցում: Մենք 5 հոգանոց թիմում մրցեցինք 5.2 դասարանի 5 հոգանց  թիմի հետ, իսկ մեր մյուս դասընկեր ները ժուրիներն էին: Նրանք գնահատում էին մեր պատասխանները: Ինձ դուր եկավ վիկտորինան, որովհետև շատ հետաքրքիր և ուրախ անցավ: Նաև ստուգեցինք մեր գիտելիքները և տրամաբանությունը:

  • Երբ Լոնդոնում առավոտյան ժամը 7-ն է, Երևանում կեսօր է։ Երբ Երևանում առավոտյան ժամը 7-ն է, Տոկիոյում կեսօր է։ Ժամը քանի՞սն է Տոկիոյում, երբ  Լոնդոնում  առավոտյան ժամը 7-ն է։

Լուծում

կեսօրը-12:00, ուրեմն 12-7=5 ժամ

Երևան-Լոնդոն ժամերի տարբերությունը 5 ժամ է, Երևան – Տոկիո ժամերի տարբերությունը 5 ժամ է, ուրեմն

5+5+7=17

Պատ.`17:00

  • 81 միատեսակ մետաղադրամներից մեկը կեղծ է(ավելի թեթև է)։ Ամենաքիչը  քանի՞ կշռումով  կարելի է որոշել կեղծ  մետաղադրամը նժարավոր կշեռքի  միջոցով (կշռաքարեր չկան)։ Հիմնավորել։

Պատ.`4 կշռումով:

  • Ի՞նչ որ ամսվա երեք հինգշաբթի օրերի ամսաթվերը զույգ են։ Շաբաթվա ո՞ր օրն է այդ ամսվա 27-ը։

Երկուշաբթի

  • Մաթեմատիկոսների մեջ յուրաքանչյուր ութերորդը փիլիսոփա է, իսկ փիլիսոփաների մեջ յուրաքանչյուր տասներորդը՝ մաթեմատիկոս։ Ովքե՞ր են շատ՝ մաթեմատիկոսները, թե՞ փիլիսոփաները։

Պատ.`Փիլիսոխաները

  • Սովորողների յուրաքանչյուր խումբ պետք կարողանա մյուս խմբին  առաջադրել ևս մեկ հետաքրքրաշարժ խնդիր։

Մենք միմյանց խնդիրներ առաջադրեցինք

2-րդ մաս՝ կատակ խնդիրներ

Երեք որսորդ որոշեցին անտառում բրնձով ապուր եփել։ Առաջին որսորդն իր կողմից տվեց երկու բաժակ բրինձ, երկրորդը՝ մեկ բաժակ։ Քանի որ երրորդ որսորդը բրինձ չուներ, ընկերներին տվեց հինգ փամփուշտ։ Ինչպե՞ս պետք է բաժանեն փամփուշտները առաջին երկու որսորդները։

Քանի որ առաջին որսորդը իր մեկ բաժակ բրինձը տվեց երրորդի փոխարեն, ուրեմն 3-րդ որսորդը 5փամփուշտը կտա առաջինին դրա փոխարեն:

  • Սովորողների  յուրաքանչյուր խումբ պետք կարողանա մյուս խմբին  առաջադրել ևս մեկ կատակ խնդիրներ։

3-րդ մաս՝ տրամաբանական խաղեր

  • Խմբերը  պետք է փորձեն  տրված  ոչ ճիշտ հավասարություններից   լուցկու հատիկի մեկ տեղաշարժումով ստանալ ճիշտ հավասարություն։
  • Սովորողների երկու խմբերից ով ավելի շուտ կհավաքի ռուբիկ  կուբիկը
  • Սովորողների  յուրաքանչյուր խումբ պետք կարողանա մյուս խմբին  ներկայացնել  որևէ  մաթեմատիկական հնարք։

Leave a comment